G7-ում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում միասնական դիրքորոշում չկա

17909448_1132659123529360_519534861_n

«Մեծ յոթնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ԱԳ նախարարներն Իտալիայում կայացած հանդիպման ժամանակ չեն կարողացել ընդհանուր դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի եւ Սիրիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցում, հաղորդում է BBC-ն:

Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է պատժամիջոցների կիրառման հարցը Ռուսաստանի եւ Սիրիայի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ:

Նոր պատժամիջոցների հարցը շրջանառության մեջ դրվեց այն բանից հետո, երբ սիրիացի ապստամբների վերահսկողության տակ գտնվող Խան-Շեյխուն քաղաքում քիմիական հարձակում ձեռնարկվեց, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 80 մարդ:

ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրներն այդ հարձակման պատասխանատու են համարում Բաշար Ասադին ենթակա զորքերին եւ ռուսաստանցի զինվորականներին, որոնք աջակցում են Սիրիայի կառավարական ուժերին:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝