Ըստ Forbes- ի՝ Zara-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

692689_original

Իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան, ով Zara խանութների ցանցի հիմնադիրն է, առաջին անգամ զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, տեղեկացնում է lenta. ru-ն:

Մեկ օրվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 3,9 մլրդ. դոլարով՝ հասնելով 79,7 մլրդ. դոլարի՝ շնորհիվ Օրտեգային պատկանող Inditex ընկերության կապիտալիզացիայի աճի:

Այս կերպ Օրտեգան երկրորդ տեղ մղեց Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, ում կարողությունը հոկտեմբերի 23-ի դրությամբ կազմում է 78,1 մլրդ. դոլար (մեկ օրվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 572 մլն. դոլարով): Երրորդ տեղը զբաղեցնում է ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 64,4 մլրդ. դոլար կարողությամբ:

Միլիարդատերերի ամենամյա վարկանիշային աղյուսակում Օրտեգան զբաղեցնում է չորրորդ տեղը, 2015թ.-ին նրա կարողությունը գնահատվել է 64,5 մլրդ. դոլար:

Bloomberg գործակալության տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում իսպանացի միլիարդատերը զբաղեցնում է երկրորդ տեղը, նրա կարողությունը գնահատվում է 71,5 մլրդ. դոլար:

Մանրամասները՝ chapchemical.am-ում

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝