Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Forbes-ի

b451fdc3

Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային աղյուսակը: Այդ ընտանիքների համակցված հարստությունը 1 տարվա ընթացքում ավելացել է 2 մլրդ դոլարով:

Հրապարակված ցուցակի առաջատարը Գուցերիեւների ընտանիքն է: 9,9 մլրդ դոլար կարողության հիմնական մասը՝ 5,5 մլրդ դոլարը  պատկանում է «Ռուսսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Սաֆմար» խմբի հիմնական բաժնետեր Միխայիլ Գուցերիեւին:

Միխայիլի եղբայրը՝ Սայիդ-Սալամ Գուցերիեւն ունի 1,6 մլրդ դոլարի կարողություն: Նրանց ազգական Միխայիլ Շիշխանովը տիրապետում է 2 մլրդ դոլար կարողության:  

Ռոտենբերգների ընտանիքը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ ընդհանուր 4,2 մլրդ դոլար կարողությամբ: Հարստության մեծ մասը՝ 2,5 մլրդ-ը տնօրինում է Արկադի Ռոտենբերգը, ով հանդիսանում է նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներից մեկը: Բորիս Ռոտենբերգն ունի 1 մլրդ դոլարի կարողություն:

Ալեքսեյ եւ Դմիտրի Անանեւները եզրափակում են ամենահարուստ ռուսաստանցիների եռյակը: Նրանք հանդիսանում են «Պրոմսվյազբանկի» տնօրենների խորհրդի նախագահներ: Եղբայրները հավասարապես տնօրինում են  1,35 մլրդ դոլար կարողություն:

Անանեւներին հաջորդում են Ռադիկ եւ Այրաթ Շայմիեւները՝ Թաթարստանի առաջին նախագահ Մինթիմեր Շայմիեւի որդիները, ովքեր ղեկավարում են «ԹԱԻՖ» խումբը, որի մեջ մտնում են նավթաքիմիական եւ նավթավերամշակման ձեռնարկություններ:

Աղբյուր՝ Forbes

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝