Forbes-ը Պուտինի փեսային ընդգրկել է ամենահարուստ կլանների ցուցակում

KirillShamalov

Forbes ամսագիրն առաջին անգամ Ռուսաստանի ամենահարուստ ընտանեկան կլանների ցուցակում ընդգրկել է Նիկոլայ եւ Կիրիլ Շամալովներին, տեղեկացնում է tvrain.ru-ն:  Նրանք զբաղեցնում են 4-րդ տեղը 2,4 միլիարդ դոլար կարողությամբ:

Պարբերականի տեղեկացմամբ, «Օզերո» կոոպերատիվի անդամ, «Ռոսսիա» բանկի բաժնետեր  Նիկոլայ Շամալովը ՌԴ նախագահի ընկերն է: Կիրիլ Շամալովը նրա կրտսեր որդին է, ով ամուսնացած է Եկատերինա Տիխոնովայի հետ: Վերջինս, հեղինակավոր պարբերականների պնդմամբ, Վլադիմիր Պուտինի դուստրն է:

Կիրիլ Շամալովին է պատկանում «Սիբուր» նավթաքիմիական հոլդինգի 21,3% -ոց բաժնեմասը: Վերջին 6 ամսվա ընթացքում Շամալովի կարողությունն ավելացել է 1,1 միլիարդ դոլարով:

Forbes-ի վարկանիշային ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Միխայիլ Գուցերիեւի ընտանիքը, որի կարողությունը 1 տարվա ընթացքում ավելացել է 2,5 անգամ՝ հասնելով  9,8 միլիարդ դոլարի:

Աղբյուր՝ tvrain.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝