Նավալնիի ներկայացուցիչները շարունակելու են պայքարը նախագահական ընտրություններին նրա մասնակցության համար

navalni

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին շարունակելու է ԿԸՀ-ի որոշումը չեղարկելու պայքարը, որը հրաժարվել էր գրանցել ընտրողների խմբին, որը ստեղծվել էր նախագահական ընտրություններին իր ինքնառաջադրմանն աջակցելու համար, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով նրա ներկայացուցիչ Իվան Ժդանովին:

«Մենք բողոքարկելու ենք Գերագույն դատարանի այսօրվա որոշումը, ինչպես նաեւ դիմելու ենք Ռուսաստանի Սահմանադրական դատարան»,- ասել է նա:

Ժդանովը նշել է, որ «տեսականորեն Նավալնին դեռ հնարավորություններ ունի մասնակցելու ընտրություններին, սակայն փաստացի դրանք քիչ են»:

Նրա խոսքերով՝ Պրեզիդիումը եւ Քննչական կոմիտեն կարող են արագ ուսումնասիրել բողոքը եւ ստիպել ԿԸՀ-ին թույլ տալ Նավալնիին մասնակցելու ընտրություններին: «Սակայն մենք չենք հավատում իրավիճակի նման ելքի»,- ասել է ընդդիմադիր գործչի ներկայացուցիչը:

2017թ.-ի դեկտեմբերի 30-ին ՌԴ Գերագույն դատարանը մերժեց ընդդիմադիր գործչի հայցը՝ նրա թեկնածությունն առաջադրող նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին ԿԸՀ-ի որոշումն անօրինական ճանաչելու վերաբերյալ:

Հունվարի 6-ին ՌԴ Գերագույն դատարանը հաստատեց այդ որոշումը՝ մերժելով Նավալնիի բողոքի բավարարումը: Այսպիսով որոշումը մտավ ուժի մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Նավալնիի ներկայացուցիչները, եթե որոշումը չչեղարկվի, ապա իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները պաշտոնապես նշանակված են 2018թ.-ի մարտի 18-ին, նախընտրական քարոզչությունը սկսվել է 2017թ.-ի դեկտեմբերի 18-ից:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝