Մեխիկոն երկրաշարժից հետո. Deutsche Welle-ի ֆոտոշարքը

21905539_1276071002521504_1143969081_n

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն զգալիորեն տուժել է երեկ պատուհասած հզոր երկրաշարժից: Բնական աղետի հետեւանքով երկրում զոհվել է շուրջ 250 մարդ: Էպիկենտրոնում՝ Մեխիկոյից 130 կմ հեռավորության վրա գտնվող Պուեբլա նահանգում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8 -7,1 մագնիտուդ:

Երկրաշարժից հետո փրկարարները փլատակների տակ ողջ մնացած մարդկանց փրկելու համար տեխնիկա չեն օգտագործել՝ մտավախություն ունենալով, որ կարող են վնասել կանգուն մնացած շենքերը:

Ժամանակ առ ժամանակ փլատակների վրա հայտնվում է Silencio (Լռություն) գրությամբ պաստառը. փրկարարական աշխատանքները դադարեցվում են եւ լռության մեջ փորձում են լսել օգնություն կանչող մարդկանց ձայները:  

Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն փրկարարները, հրշեջներն ու բուժաշխատողները, այլեւ Մեխիկոյի սովորական բնակիչները:

Աղետի հետեւանքները Deutsche Welle-ի ֆոտոշարքում.

21769891_1276071272521477_1113449911_n 21850270_1276071262521478_412802131_n 21850574_1276071275854810_1597274272_n 21903414_1276071289188142_1690392185_n 21903827_1276071269188144_20744972_n 21905273_1276071282521476_1405556004_n 21905399_1276071249188146_1722177509_n 21905539_1276071002521504_1143969081_n 21905672_1276071292521475_901733725_n 21905699_1276071279188143_1534121128_n 21912712_1276071265854811_1653350541_n 21942143_1276071252521479_394047725_n

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝