Ինքնասպան է եղել CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդեյնը

800x-1

Այսօր ինքնասպան է եղել CNN-ի հայտնի հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդեյնը: Որոշ տեղեկություններով՝ 62-ամյա հեռուստաաստղն ինքնասպան է եղել Փարիզի հյուրանոցներից մեկում: 

Բուրդեյնը վերջերս ամերիկահայ հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանի ուղեկցությամբ այցելել էր Հայաստան և Արցախ:

Նա  «Էնթոնի Բուրդեյն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման շրջանակում տեսաֆիլմ էր պատրաստել հայկական ավանդույթների, կենցաղի, տեսարժան վայրերի եւ խոհանոցի մասին:

Բուրդեյնի հաղորդաշարը CNN հեռուստաընկերության ամենաբարձր վարկանիշն ունեցող հեռուստաշոուներից մեկն է:

 

Աղբյուր՝ euronews.com

Դիտվել է՝