Charlie Hebdo-ն հրապարակել է Թրամփի եւ Ասադի ծաղրանկարները

17842273_1129341457194460_164506703_n

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը ներկայացրել է Դոնալդ Թրամփի ծաղրանկարը, որն արված է ամերիկյան զինուժի կողմից Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային հրթիռային հարվածներ հասցնելու շարժառիթով, հաղորդում է lenta.ru-ն:

Նկարում պատկերված է ԱՄՆ-ի ժպտացող նախագահը, որի ձեռքից դուրս են պրծնում հրթիռները, իսկ վերեւում մակագրված է. «Ապրիլին արա՛ ինչ կցանկանաս»:

Երգիծական հանդեսը հրապարակել է նաեւ սիրիացի նախագահ Բաշար Ասադի ծաղրանկարը՝ պատկերելով նրան քիթը փակ վիճակում: Կից մակագրությունում նշված է. «Քիմիական հարձակում Սիրիայում: ՄԱԿ-ը մեղադրում է Ասադին: Կրկին գարշահոտ է փչում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովից «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ արձակել էին 59 թեւավոր հրթիռ: Ամերիկացիները հայտարարել են, որ դա արվել է ի պատասխան Սիրիայի իշխանությունների կողմից իրականացված քիմիական հարձակման: Պաշտոնական Դամասկոսը հերքում է մեղադրանքները:17857318_1129341450527794_748037960_n 17820933_1129341367194469_959101270_n

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝