Եթովպիայում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ

102738

Եթովպիայի տարածքում կործանվել է ուղևորատար Boeing 737 օդանավը: Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռում եղել է 157 մարդ, որոնցից 8-ը՝ աշխատակազմի անդամներ: 

Տեղեկությունը հաստատել են Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին և Ethiopian Airlines ավիաընկերության ներկայացուցիչը, փոխանցում է tert.am-ը:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքւ մոտակայքում այսօր վաղ առավոտյան:

Եթովպիայի վարչապետն արդեն իր ցավակցություններն է հայտնել մահացածների ընտանիքներին:

Ներկա պահին պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

 tert.am

Դիտվել է՝