Հայտնի են դարձել Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված վթարի մեղավորների անունները

metro vtar

ՌԴ հետաքննիչները ձերբակալել են տրանսպորտային անվտանգության պահանջների խախտման մեղադրանքով 2 կասկածյալի, հենց այդ անվտանգության կանոնների խախտումն է հանդիսացել Մոսկվայի մետրոպոլիտենում ծանր հետևանքի հանգեցրած վթարի պատճառ: Ինչպես ասվում է հետաքննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, ձերբակալվել են «Մոսկվայի մետրոպոլիտեն» պետական ունիտար ընկերության ճանապարհային վարպետ Վալերի Բաշկատովն ու նրա օգնական Յուրի Գորդովը:

Մայիս ամսվա վերջից «Հաղթանակի զբոսայգի-Սլավոնական բուլվար» միջուղում սկսվել են նոր հատվածի կառուցման համար շինարարական աշխատանքներ, այդ աշխատանքներին ներգարվվել են մի շարք կապալառուներ ու ենթակապալառուներ: Հետաքննչական կոմիտեի տվյալներով` Բաշկատովն ու Գորդովը անմիջական կապ են ունեցել այդ աշխատանքների ու դրանց կատարման վերահսկման հետ: Ինչպես ենթադրում են հետաքննիչները, աշխատանքները հարկ եղած կերպով չեն իրականացվել` սլաքային մեխանիզմը ամրացվել է սովորական 3 մմ հաստություն ունեցող մետաղալարով, որը պոկվել է, ինչն էլ հանգեցրել է ռելսներից գնացքի վագոնների դուրս գալուն:

Բաշկատովին ու Գորդովին հարցաքննել են, մոտ ժամանակում հետաքննությունը ծրագրավորում է նրանց հանդեպ մեղադրանք ներկայացնել ու որպես խափանման միջոց ընտրել կալանքը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ժամը 8:35-ին Մոսկվայի մետրոպոլիտենի Արբատ-Պոկրովսկ գծի  «Սլավոնական բուլվար» եւ «Հաղթանակի զբոսայգի» կայարանների միջուղում գնացքի 3 վագոնները դուրս են եկել ռելսներից  ու վնասվել, ինչը հանգեցրել է ուղևորների շարքում բազմաթիվ զոհերի: ԱԻՆ տվյալների համաձայն` Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված վթարի արդյունքում զոհվել է 22 մարդ, տուժել` 162-ը, տուժածներից 47-ի վիճակը ծանր է գնահատվում:

Տաթև Ֆռանգյան
vedomosti.ru
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>