«Սահակաշվիլիի ձերբակալությունը չէի ցանկանա, սակայն չեմ էլ բացառում». Իվանիշվիլի

1372182579,2661

Իսրայելում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, որ ոչ մի ցանկություն չունի ձերբակալելու երկրի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, սակայն չի բացառել նաև, որ դա կարող է տեղի ունենալ նախագահական ընտրություններից հետո:

«Սահակաշվիլին պատասխանատու անձ էր, նա ինքն էր որոշումներ կայացնում: Ես չեմ ցանկանում, որ նրան ձերբակալեն, սակայն այդ փաստը նաև չեմ բացառում: Գոյություն ունի դատախազություն, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Ես չեմ պատրաստվում նրանց հետ բանակցություններ վարել»,- Իվանիշվիլիի խոսքերն է փոխանցում է РИА Новости լրատվականը:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը, Արդարադատության նախարարությունը և գլխավոր դատախազը ավելի վաղ հայտարարել էին, որ հնարավոր է Սահակաշվիլիին հարցաքննեն և նույնիսկ ձերբակալեն ընդդեմ երկրի նախկին ռեժիմի իրականացրած տարբեր գործերի հետաքննության շրջանակներում:

Հասմիկ Մանուկյան

 vestikavkaza.ru 

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>