«Երբեք ուշ չէ». թայլանդուհին համալսարանն ավարտել է 91 տարեկան հասակում

20786288_1242574179204520_262506666_n

Թայլանդցի 91-ամյա տատիկը գրեթե 20 տարի ուսանելուց հետո բակալավրի աստիճան է ստացել, հաղորդում է BBC-ն: 

Կիմլան Յինակուլի կյանքի կարգախոսն է՝ «Երբեք ուշ չէ սովորելը»: Նա միշտ ցանկացել է սովորել համալսարանում, սակայն երիտասարդության տարիներին այդ հնարավորությունը չի ունեցել:

Տասնյակ տարիներ անց, երբ նրա երեխաների մեծ մասը բարձրագույն կրթություն ստացան, Կիմլան տատիկը որոշեց բուհ ընդունվել, իսկ այսօր արդեն նա ստացավ երկար սպասված դիպլոմը:

Կիմլանն ապրել է Թայլանդի հյուսիսում գտնվող Լամպանգ նահանգում,   տեղափոխվել է Բանգկոկ, ամուսնացել եւ հնարավորություն չի ունեցել բարձրագույն կրթություն ստանալ: 

Ուսանողական տարիներին տատիկն ապրել է կանոնակարգված ժամանակացույցով. արթնացել է վաղ առավոտյան, հաճախել բուդդայական տաճար, այնուհետ անցել ուսանողական գործունեությանը:

«Երբեք ուշ չէ սկսելը: Իմ միտքը միշտ արթուն է եւ պատրաստ նոր գիտելիքներ յուրացնելու»,-նշում է 91-ամյա Կիմլան Յինակուլը:

 20732850_1242574302537841_1564736945_n 20733170_1242574305871174_709810245_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝