Ավստրալիայում մեքենավարից «ճողոպրած» գնացքն առանց նրա 90 կմ ճանապարհ է անցել

923489233-pic905-895x505-43446

Ավստրալիայում  268 վագոն ունեցող բեռնատար գնացքը, որը տեղափոխում էր BHP Billiton ընկերության երկաթի հանքաքարը, ավելի քան 90 կմ ճանապարհ է անցել առանց մեքենավարի:

Գնացքը տեղից շարժվել է այն ժամանակ, երբ միակ մեքենավարը դուրս է եկել խցիկից, որպեսզի զննի վագոններից մեկը:

Մինչեւ 150կմ/ժ արագություն զարգացրած շարժակազմը կանգնեցնելու համար  ստիպված են եղել այն դուրս գցել ռելսերից: Արդյունքում վնասվել է ավելի քան 1,5 կմ երկաթգիծ:

BHP Billiton ընկերությունը, որը երկաթի հանքաքարի արդյունահանման ծավալներով աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը, նախազգուշացրել է մատակարարումների հնարավոր ընդհատումների մասին:

Աղբյուր՝  meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝