Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի

Earthquake of magnitude 8 on the Richter scale shakes Mexico

Մեքսիկայի ափերին տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի: Ավելի վաղ, Օաակա նահանգի փրկարարական ծառայության ներկայացուցիչները հայտնել էին 71 զոհերի մասին, հայտնում է Reuters գործակալությունը:

Վերջին տվյալներով, զոհերի թիվը Չյապաս նահանգում հասել է 15-ի, իսկ Տաբասկո նահանգում՝ 4-ի:

Մեքսիակայի ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, երկրաշարժն ունեցել 8,2 բալ ուժգնություն, էպիկենտրոնը եղել է Տոնալա քաղաքից 137 կմ դեպի հարավ-արեւմուտք: Օջախը 58 կմ խորության վրա է եղել: Երկրաշարժից հետո արձանագրվել է ավելի քան 450 ցնցում՝մինչեւ 6,1 բալ ուժգնությամբ:

Մեքսիակայի նախագահն այս երկրաշարժն անվանել է ամենաուժեղը վերջին 100 տարվա ընթացքում:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝