Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. 9 զոհերից 6-ը երեխաներ են

87552

Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել:

 Հաղորդվում է առնվազն 9 զոհի մասին, որոնցից 6-ը երեխաներ են: Եվս 1 ուղևոր անհետ կորած է համարվում

Եվրոպա ուղևորվող նավը խորտակվել է Անթալիա նահանգի Դեմրե քաղաքի շրջանում: Առափնյա պահպանության ծառայությանը հաջողվել է փրկել 5 մարդու:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Դիտվել է՝