«9/11». հանդուգն, արյունալի հարձակում, որը փոխեց աշխարհը

Без названия

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» կազմակերպության ահաբեկիչները բաժանվում են չորս խմբերի և առևանգում են չորս մարդատար ինքնաթիռներ։ Յուրաքանչյուր խմբում կար առնվազն մեկ անդամ, ով օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռով գրոհում են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակները՝ տեղակայված Նյու Յորք քաղաքում: Երրորդ ինքնաթիռը խոյահարել է Պենտագոնի շենքը, որը մայրաքաղաք Վաշինգտոնում էր: Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել են կանխել ահաբեկիչներին, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է Փենսիլվանիայում:

19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահացել է շուրջ 3000 մարդ, ևս 24 մարդ անհետ կորել են: Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։  

Այդ դեպքից հետո ԱՄՆ-ի կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել այդ պայքարում:  «Ալ-Քաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի թիվ 1 ահաբեկիչ: 

Մեր օրերում ահաբեկչությունը վերածվել է համաշխարհային աղետի:    

Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ, այնուամենայնիվ դրանցից խուսափել չի հաջողվում:  

Դիտվել է՝