Շոյգուն հայտնել է Սիրիայում ավելի քան 87.500 սպանված զինյալների մասին

RIAN_3268016.HR.ru-pic905-895x505-92242

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաշվետվություն է ներկայացրել վերջին տարիներին Սիրիայում Ռուսաստանի իրականացրած ռազմական գործողությունների վերաբերյալ: Նրա խոսքերով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումները Սիրիայում ոչնչացված են:

«Ռազմարշավի ընթացքում ընդհանուր առմամբ ոչնչացվել են ավելի քան 87.500 զինյալներ, ազատագրվել է 1.411 բնակավայր եւ Սիրիայի տարածքի ավելի քան 95%-ը»,-հայտարարել է Շոյգուն:

Նախարարի խոսքերով՝ սիրիական կառավարությունը վերահսկում է տարածքները, որտեղ բնակվում է երկրի բնակչության ավելի քան 90%-ը:

Շոյգուն չի հայտնել, թե որքան ռուսաստանցի զինծառայողներ են զոհվել Սիրիայում: Ռուսաստանը 2015թ.-ից պաշտոնապես մասնակցում է Սիրիայում ռազմական գործողություններին:

Պաշտոնական տվյալներով՝ Սիրիայում 2015թ.-ից մինչ օրս սպանվել է 91 ռուսաստանցի զինծառայող:  

 

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝