Գերմանական ոստիկանությունը զգուշանում է Սիրիայից եւ Իրաքից վերադարձող ծայրահեղականներից

20120638_1220144304780841_1004814680_n

Գերմանացի ձախակողմյան ծայրահեղականներն, անցնելով ռազմական պատրաստվածություն Սիրիայում եւ Իրաքում, կարող են ահաբեկչական սպառնալիք դառնալ հայրենիք վերադառնալով, հաղորդում է Deutsche Welle-ն:

Քրեական գործերով դաշնային գերատեսչությունը նախազգուշացնում է ահաբեկչական սպառնալիքի մասին:

Գերատեսչությունը հետեւում է ծայրահեղական 38 կանանց եւ տղամարդկանց, ովքեր ռազմական վերապատրաստում են անցել Սիրիայում եւ Իրաքում: Նրանցից ոմանք մասնակցել են «Իսլամական պետության» զինյալների դեմ իրականացված ռազմական գործողություններին:

Այդ 38 անձանցից չորսը գերատեսչության կողմից «առաջնորդներ» եւ «հեղինակավոր անձինք» են համարվում Գերմանիայի ձախակողմյանների շարքերում: Հայրենիք վերադառնալուց հետո բացառված չեն ահաբեկչական գործողությունները ձախակողմյան ծայրահեղականների կողմից, ասվում է գերատեսչության զեկույցում:20117477_1220144381447500_2102349312_n 20117489_1220144378114167_811809313_n 20120973_1220144371447501_776552522_n 20120994_1220144374780834_2049919364_n 20117281_1220144368114168_1767382299_n

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝