Ճապոնիայում հորդառատ անձրեւների եւ սողանքների հետեւանքով զոհվել է առնվազն 76 մարդ

36753812_1559996247462310_4830547583212453888_n

Ճապոնիայի Կյուսյու եւ Սիկոկու կղզիներում հորդառատ անձրեւների, սողանքների ու վարարումների պատճառով զոհվել է առնվազն 76 մարդ:

Արդեն երրորդ օրը չեն դադարում տեղատարափ անձրեւները: 92 մարդ համարվում է անհետ կորած: Նրանց մեծ մասը Հիրոսիմա նահանգից են:

Փրկարարական աշխատանքներին ներգրավված է 40 ուղաթիռ: Սողանքների հետեւանքով ոչնչացել են շենքեր, տարբեր ենթակառուցվածքներ, հողատարածքներ եւ տրանսպորտային միջոցներ:

Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայությունը ռեկորդային չափով տեղումներ է արձանագրել: Նման տեղումներ արձանագրվել են հեռավոր 1976թ.-ին:

36778369_1559996487462286_3663883974259769344_n 36736088_1559996480795620_3577593197905313792_n

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝