Թուրքական բանակի հրամանատարությունը հայտնել է ԻՊ-ի մոտ 70 զինյալի չեզոքացման մասին

26Turkey-web-master768

Սիրիացի ապստամբները թուրք զինվորականների աջակցությամբ սպանել եւ վիրավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 70 զինյալի: Այդ մասին հայտնում է BBC-ին՝ հղում կատարելով թուրքական բանակի հրամանատարությանը:

Թուրքական բանակն իր դաշնակից ապստամբական ուժերի հետ միասին փորձում է ջիհադիստներին դուրս մղել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքից, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր են ընթանում:

Ըստ թուրք զինծառայողների, իրենց հաջողվել է չեզոքացնել ԻՊ-ի 68 գրոհայինի եւ ոչնչացնել խմբավորման ավելի քան 140 դիրք:

Թուրքական բանակն այդ տարածաշրջանում տեղեկատվության միակ աղբյուրն է եւ որեւէ անկախ կառույցից հստակ պնդումներ ստանալ հնարավոր չէ:

Թուրքիան 2016թ.-ի օգոստոսից Սիրիայում իրականացնում է «Եփրատի վահան» ռազմական գործողությունը Սիրիական ազատ բանակի հետ համատեղ: Սկզբնական շրջանում հաղորդվում էր, որ այդ գործողությունն ուղղված է ԻՊ-ի ջիհադիստների դեմ, սակայն նոյեմբերին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «Եփրատի վահան»-ի նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունն է:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝