Սիրիայում 7 օրում ավելի քան 1000 խաղաղ բնակիչ են զոհվել եւ վիրավորվել

thumbs_b_c_e7339526d1a1b3838b5f6899394b31b3

Սիրիայում փետրվարի 2-9-ն ընկած ժամանակահատվածում ռազմաօդային ուժերի հարվածների հետեւանքով զոհվել են 1000-ից ավելի խաղաղ բնակիչ, տեղեկացնում է novayagazeta.ru-ն:

Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Շուրջ 230 մարդ զոհվել են կառավարամետ ուժերի եւ նրանց դաշնակիցների օդային հարվածներից: Մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է 277 մարդ:  Եվս 812 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ սա Սիրիայի հակամարտության ընթացքում «ամենաարյունալի ժամանակաշրջաններից մեկն է»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կոչ է արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները:

«Բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում եւ պետք է պահպանեն միջազգային իրավունքի նորմերը»,-հայտարարել է նա:

Սիրիայի կառավարությունն օրերս հայտարարել է, որ ահաբեկիչներից ամբողջապես ազատագրվել են Համա, Հալեպ եւ Իդլիբ նահանգները:

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝