Մերձմոսկվայում 65 ուղեւոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. ԼՐԱՑՎԱԾ

27934876_1403938426401427_1047052450_n

Լրացում՝ 18:08

Մերձմոսկվայում տեղի ունեցած ավիավթարն առնչություն չունի «Почты России»-ի հետ. ընկերությունն ուղղաթիռներ չունի, եւ օգտագործում է Տու-204 մակնիշի օդանավեր, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

Լրացում՝ 17:54

Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում կործանված օդանավը, նախնական տվյալներով, բախվել է «Почты России»-ի ուղղաթիռին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լրացում՝ 17:41

Օդանավի կործանման վայրում նախնական զննությամբ պարզվել է, որ ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից (71 մարդ) ողջ մնացածներ չկան:   27849736_1403989723062964_331306999_n

Լրացում՝ 17:29

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է հատուկ հանձնաժողով ստեղծել Մերձմոսկվայում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության համար: Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

ՌԴ ԱԻՆ-ը թեժ գիծ է բացել: Իրավիճակի մասին տեղեկություն ստանալու  համար  կարելի է զանգահարել  8-800-775-17-17 հ/հ-ով: 

Ռոսավիացիայից հաստատել են, որ Ան-148 օդանավը ռադարներից անհետացել է թռիչքից մի քանի րոպե հետո:

Լրացում՝ 17:10

ՌԴ ԱԻՆ-ի փրկարարները մեկնել են ինքնաթիռի կործանման վայր: Նրանք արդեն հայտնաբերել են օդանավի բեկորները:

Այնտեղ է ուղեւորվել նաեւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:  Դատախազությունը ուսումնասիրում է դիսպետչերների եւ օդանավը սպասարկող ծառայությունների աշխատանքը:

ՌԴ Քննչական կոմիտեն  քրեական գործ է հարուցել:

16:33

Սարատովյան ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար ինքնաթիռը, որում գտնվել են 71 մարդ, կործանվել է Դոմոդեդովո օդանավակայանից թռիչքից հետո, հայտնում է Ինտերֆաքսը:

Օդանավն ուղեւորվում էր դեպի Օրսկ:  

«Ենթադրաբար, օդանավը կործանվել է Արգունովո ավանի մոտակայքում: Անձնակազմը եւ ուղեւորները ողջ մնալու շանսեր չեն ունեցել», հայտնել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայից Օրսկ մեկնող Ան-148 օդանավն անհետացել էր ռադարներից: Օդանավում գտնվել են 71 մարդ՝ 65 ուղեւորներ եւ անձնակազմի 6 անդամներ:

Ականատեսները հայտնել են, որ օդանավն ընկել է Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում:

 Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝