Ռուսաստանից կարտաքսեն 60 ամերիկացի դիվանագետների

lavrov_croped

Ռուսաստանից կարտաքսեն այն երկրների դիվանագետներին, որոնք հայտարարել էին ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման: Այդ որոշման մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նա այդ միջոցն անվանել է «հայելային»: Մասնավորապես, Ռուսաստանը կլքեն 60 ամերիկացի դիվանագետներ, նաեւ կփակվի Սանկտ-Պետերբուրգում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանը:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին հայտարարել էին 22 երկրների իշխանություններ: Ընդհանուր առմամբ  արտաքսվելու են 140 ռուսաստանցի դիվանագետներ:

Մարտի 26-ին պաշտոնական Վաշինգտոնը որոշում էր կայացրել երկրից արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետների եւ փակել Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը:

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝