ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում «Իսլամական պետության» 60 հավաքագրողների ձերբակալման մասին

190077-INNERRESIZED600-600-1

Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանցախմբի 60 անդամների, ովքեր զինյալների անօրինական փոխադրում են կազմակերպել Սիրիա եւ Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար:

Այդ մասին տեղեկություններ է հրապարակվել հատուկ ծառայության կայքում: «Հաստատվել է կազմակերպիչների կապը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների էմիսարների հետ»,-նշված է հաղորդագրությունում:

Խուզարկություններ են իրականացվել 17 հասցեներում, հայտնաբերվել է 3 լաբորատորիա, որտեղ պատրաստվել են կեղծ փաստաթղթեր:  

Խմբավորման անդամները նաեւ կեղծել են Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ժամանած միգրանտների փաստաթղթերը: 

Հիշեցնենք, որ 2017թ.-ի դեկտեմբերին ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում եւ Պակիստանում գրոհայինների կողմից մարտնչում են շուրջ 4000 ռուսաստանցիներ:

 Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝