Հնդկաստանի հիվանդանոցում թթվածնի բացակայության պատճառով առվազն 60 երեխա է մահացել

20863736_1244912132304058_107394505_n

Առնվազն 60 երեխա է մահացել Հնդկաստանի հյուսիսում՝ Գորաքխպուր շրջանի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է BBC-ն: Կան պնդումներ, որ արհեստական շնչառության սարքավորումները չեն լիցքավորվել թթվածնով, քանի որ մատակարարող կազմակերպությանը վճարում չի արվել:

Ուտար-Պրադեշ նահանգի իշխանությունները խոստովանել են, որ սարքավորումներում թթվածին չի եղել, սաայն նշել են, որ մահվան պատճառներն այլ են եղել: Զոհերից շատերը եղել են նորածիններ եւ էնցեֆալիտով տառապող հիվանդներ: 

Մահվան դեպքերն արձանագրվել են 5 օրվա ընթացքում Բաբա Ռագխավ Դաս հիվանդանոցում: 

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ հիվանդանոցում խուճապ է սկսվել, երեխաների հարազատներն օգնել են ձեռքով արհեստական շնչառություն ապահովող բուժաշխատողներին: 

Այդ իրադարձությունը մեծ արձագանք է ստացել Հնդկաստանում, որտեղ տեղի ունեցածը սպանդ են անվանել: Ընդդիմադիր առաջնորդները միջադեպին քաղաքական աստառ են տվել եւ մեղադրանքներ հնչեցրել վարչապետ Մոդիի գլխավորած կուսակցության հասցեին:

Նահանգի իշխանությունները հայտնել են սկսված հետաքննության մասին: Վարչապետի աշխատակազմը հետեւում է իրավիճակին:20815223_1244912288970709_428511397_n 20840226_1244912295637375_1585341665_n

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝