Գերագույն դատարանն աջակցել է Թրամփի՝ 6 երկրների քաղաքացիների մուտքը սահմանափակող հրամանագրին

Depositphotos_19198207_m-2015

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որոշում է կայացրել աջակցել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած՝ հիմնականում մահմեդական վեց երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքը սահմանափակող  հրամանագրին, որն արդեն  կարող է ուժի մեջ մտնել, տեղեկացնում է BBC-ն։

Սակայն նախագահի որոշումը, որն առնչվում է Չադի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիներին, մինչ օրս վիճարկվում է ամերիկյան դատարաններում:

Սպիտակ տունը ողջունել է Գերագույն դատարանի որոշումը, իսկ ԱՄՆ գլխավոր դատախազն այն անվանել է «ամերիկյան ժողովրդի անվտանգության համար էական հաղթանակ»:

Ըստ հրամանի, 90 օրով արգելվում է նշված 6 երկրների քաղաքացիների մուտքը, ովքեր ԱՄՆ-ում չունեն ընտանեկան եւ գործնական սերտ կապեր: Սահմանափակումների նոր տարբերակով հրամանը տարածվում է նաեւ Հյուսիսային Կորեայի քաղաքացիների եւ Վենեսուելայի կառավարության որոշ անդամների վրա:

Ամերիկյան մի քանի նահանգների դատարաններ կասեցրել էին Թրամփի հրամանի գործողությունը՝ հիմնավորելով, որ այն հակամուսուլմանական բնույթ է կրում:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝