Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ գիշերվա ընթացքում հարստացել է 6,5 մլրդ դոլարով

5-Lessons-Millennial-Startups-Can-Learn-from-Jeff-Bezos

Amazon-ի հիմնադիր եւ գլխավոր բաժնետեր Ջեֆ Բեզոսը մեկ գիշերվա ընթացքում հարստացել է 6,5 մլրդ դոլարով այն բանից հետո, երբ նրա ընկերության բաժնետոմսերն աճել են 6,2%-ով:  Այդ մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Marketwatch-ին:

Բեզոսի ակտիվների հանրագումարը գերազանցել է 123 մլրդ դոլարը, ինչը մոտ 30 մլրդ դոլարով ավելի է մեծահարուստների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Բիլ Գեյթսի կարողությունից:

Տարեսկիզբն արտակարգ բարեհաջող էր Բեզոսի համար, ով միայն հունվարին վաստակել է 17,4 մլրդ դոլար: Մեկ ամսում Amazon-ի բաժնետոմսերն աճել են 19%-ով:  

Ջեֆ Բեզոսը տեխնոլոգիական ձեռնարկատեր է, ով որպես գրքերի և ավելի ուշ նաև այլ ապրանքների առցանց շուկայի՝ Amazon.com-ի հիմնադիր, մեծ դեր ունի էլեկտրոնային առևտրի զարգացման գործում:  Amazon.com-ը դարձել է համացանցային վաճառքի մոդել: 2013թ.-ին Բեզոսը գնել է The Washington Post թերթը:

 

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝