ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կլինի դեկտեմբերի 6-ին

1531415566

«Որոշումն այն մասին, թե ով կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, կկայացվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ»: 

Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով, որ մինչ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար կմնա ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: 

«Պետությունների ու կառավարությունների ղեկավարները համապատասխան վերջնական որոշումը կկայացնեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Այժմ ժամանակավոր պաշտոնակատարը կշարունակի աշխատել մինչև դեկտեմբերի 6-ը», – հայտնել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականին՝ երեք տարի ժամկետով:

Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝