Մակրոնի դեմ հարձակում նախապատրաստելու մեջ կասկածվող 6 անձ է ձերբակալվել

5900F4DF-466B-42BD-8BFF-7B149DED4159_w1023_r1_s

Ֆրանսիայում ձերբակալել են 6 անձի, ովքեր կասկածվում են նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակում նախապատրաստելու մեջ: Այդ մասին հայտնում է svoboda.org-ը՝ հղում անելով   BFMTV-ին:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ խոսքը գնում է աջակողմյան ծայրահեղական հայացքներ ունեցող  անձանց մասին: Նրանք ձերբակալվել են նախագահի հասցեին հնչած սպառնալիքների հետաքննության շրջանակում:

Հաղորդվում է, որ հատուկ գործողությունն իրականացրել է երկրի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը: Reuters գործակալությունը հայտնել է, որ ձերբակալվածները Մակրոնի վրա հարձակման անհաջող ծրագիր են մշակել:

Պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝