Եգիպտոսում 58 ոստիկան է զոհվել ահաբեկիչների դեմ մղված մարտերում

22685197_1301544736640797_18156678_n

Եգիպտոսի Էլ-Վահաթ շրջանում ահաբեկիչների դեմ մղված մարտերում զոհվել են ՆԳՆ տասնյակ աշխատակիցներ՝ 58 ոստիկան, այդ թվում 23 սպա եւ 35 շարքային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Զոհվածները ծառայում էին Եգիպտոսի ազգային անվտանգության համակարգում եւ հատուկ զորքերի էլիտար ջոկատներում:   

Եգիպտոսի իշխանությունները մինչ այս պահը պաշտոնապես չեն հայտնել զոհերի եւ տուժածների թիվը:

Ոստիկանները Կահիրեից 135 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Վահաթ անապատային շրջանում ահաբեկչական բջիջի չեզոքացման հատուկ գործողություն են անցկացրել: Այդ խմբավորումը մի քանի ահաբեկչություն է իրականացրել եւ համարվում է Եգիպտոսի ամենավտանգավոր ահաբեկչական կառույցներից մեկը:

Երբ ուժայինները մոտեցել են նրանց հենակետին, ահաբեկիչները տարբեր զինատեսակներից կրակ են բացել:

Եգիպտոսի գլխավոր դատախազը հրահանգել է անհապաղ հետաքննություն սկսել:22685197_1301544736640797_18156678_n

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝