Ռուսաստանից կարտաքսվեն բրիտանացի ավելի քան 50 դիվանագետներ

35950330_303

Ռուսաստանը մտադիր է արտաքսել բրիտանացի ավելի քան 50 դիվանագետների: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ինչպես նշել է Զախարովան, այդ կերպ կպահպանվի Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թվի հարաբերակցությունը:

Հավանաբար, ռուսաստանցիները ստիպված կլինեն կրճատել նաեւ բրիտանական դեսպանատանը եւ հյուպատոսարաններում աշխատող ՌԴ քաղաքացիներին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Նաեւ կա տեղեկություն, որ Լոնդոնը կարող է փակել Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչությունը, որը Միացյալ Թագավորության կառավարությունում համարում են «լրտեսական որջ»:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հետ կապված մեղադրանքներից հետո տասնյակ արեւմտյան երկրներ աջակցություն հայտնեցին Մեծ Բրիտանիային՝ իրենց երկրներից վտարելով ընդհանուր առմամբ ավելի քան 140 ռուսաստանցի դիվանագետների: Ի պատասխան՝ Ռուսաստանը խոստացավ կիրառել «հայելային պատժամիջոցներ»:

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝