ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել 5 ռուսաստանցիների եւ 3 սիրիացիների

justice700

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել հինգ ռուսաստանցիների եւ երեք սիրիացիների՝ նրանց մեղադրելով տնտեսական պատժամիջոցները խախտելու մեջ՝ Սիրիայի հանրապետություն ավիացիոն վառելիքի հնարավոր մատակարարումից հետո: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարությունում:

«Մեղադրյալները, ինչպես ենթադրվում է, համաձայնության են եկել, որպեսզի ընդդիմանան Սիրիայի եւ Ղրիմի դեմ մեր պատժամիջոցներին՝ վտանգի տակ դնելով ինչպես տարածաշրջանում ամերիկյան շահերը, այնպես էլ մեր արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը»,-ասել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ջոն Դեմերսը:

«Совфрахт» ընկերության աշխատակիցներ Իվան Օկորոկովը, Իլյա Լոգինովը, Կարեն Ստեփանյանը, Ալեքսեյ Կոնկովը, Լյուդմիլա Շմելկովան, ինչպես նաեւ Սիրիայում ընկերության ներկայացուցիչ Յասեր Նասերը եւ սիրիական նավահանգստի տեսուչներ Բանիյաս Ֆարիդը եւ Գաբրիել Բիթարը մեղադրվում են փողերի լվացման մեջ:

Ամերիկացի դատախազների կարծիքով, ռուսաստանցիները եւ սիրիացիները հիմնել են կեղծ ընկերություններ դոլարային գործարքների համար, որպեսզի մատակարարեն վառելիք, որը տեղափոխվել է«Транспетрочарт» ընկերության տանկերներով:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի սեպտեմբերին «Совфрахт»-ը հայտնվել էր ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում Ղրիմի դեմ պատժամիջոցների ռեժիմը խախտելու պատճառով: 2017թ.-ի մայիսին ԱՄՆ-ն արգելափակել է գրեթե 3 մլն դոլարի երկու փոխանցում, որը կապված էր ավիացիոն վառելիք Սիրիա տեղափոխելու հետ:

 

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝