Իժևսկում շենքի մասնակի փլուզման հետեւանքով 5 մարդ է զոհվել, կան վիրավորներ

1508507517 - копия

Ռուսաստանի Իժևսկ քաղաքում գազի պայթյունի հետեւանքով փլվել է բնակելի շենքի մի հատվածը, ինչի հետեւանքով առնվազն 5 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:  Զոհերի թվում կա մեկ մանկահասակ երեխա:

Ուդմուրտյան փողոցի վրա գտնվող 9-հարկանի շենքի մի մուտքի բնակարանները, որտեղ ընդհանուր առմամբ բնակվում է շուրջ 100 մարդ, ամբողջությամբ գետնին են հավասարվել: 

Հնարավոր է, որ փլատակների տակ դեռեւս մարդիկ գտնվեն, կատարվում են փրկարարա-որոնողական աշխատանքներ:

Վեց մուտք ունեցող բազմահարկում բնակվում է 550 մարդ, տարհանվել է շենքի շուրջ 500 բնակիչ:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝