Աշխարհի ամենահարուստ 42 անձինք ունեն նույնքան կարողություն, որքան մարդկության անապահով հատվածը (3,7 մլրդ մարդ)

A04XED_2075982b

2017թ.-ին աշխարհի հարստությունների շուրջ 82%-ը գտնվել է մոլորակի բնակչության 1%-ի ձեռքում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Oxfam բարեգործական կազմակերպության հրապարակած զեկույցին:

Միեւնույն ժամանակ, նախորդ տարում աշխարհի 3,7 մլրդ ամենաաղքատ մարդկանց ֆինանսական վիճակի որեւէ բարելավում չի արձանագրվել:

Հարստությունն ավելի ու ավելի շատ է կենտրոնանում մարդկանց նեղ շրջանակի ձեռքում: Այսօր աշխարհի ամենահարուստ 42 անձանց կարողությունը հավասար է մարդկության անապահով հատվածի (3,7 մլրդ մարդ) կարողությանը:  

2006 -2015թ.թ.-ի ընթացքում միլիարդատերերի կարողությունն ավելացել է 13%-ով՝ 6 անգամ ավելի արագ, քան սովորական աշխատողների միջին աշխատավարձը: Այսօր հագուստի խոշորագույն խանութների ցանցերից մեկի թոփ-մենեջերն ընդամենը 4 օրվա ընթացքում վաստակում է այնքան գումար, որքան Բանգլադեշի կարի ֆաբրիկայի բանվորն իր ամբողջ կյանքի ընթացքում:

Bloomberg-ի՝ ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (109 մլրդ դոլար կարողությամբ): Հետաքրքիր է, որ աշխարհի ամենահարուստ մարդը մեկ օրում ավելի քան 10 մլրդ դոլար է վաստակել: Նախորդ տարվա հոկտեմբերին Amazon ընկերության բաժնետոմսերի գները կտրուկ աճ արձանագրեցին: Առավոտյան ընկերությունն արժեր 82,8 մլրդ դոլար, իսկ երեկոյան արդեն 93,1 մլրդ դոլար: 

Ցուցակում Ջեֆ Բեզոսին հաջորդում են Microsoft-ի նախագահ Բիլ Գեյթսը (94 մլրդ) եւ ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը (91,7մլրդ):

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝