Այսօր մեկնարկում է «Եվրատեսիլ-2014» մրցույթը

Aram mp3

Այսօր Դանիայի մայրաքաղաքում մեկնարկում է «Եվրատեսիլ-2014» միջազգային երգի մրցույթը: Մրցույթի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան Կոպենհագենի քաղաքապետարանի պատմական շենքում:

2014 թ մրցույթին մասնակցում է 37 երկրի ներկայացուցիչ: Այս տարվա նշանաբանն է “JoinUs” (Միացեք մեզ): Երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:

Քվեարկության արդյունքում մրցույթի եզրափակիչ փուլ յուրաքանչյուր կիսաեզրափակչից դուրս կգա 10 մասնակից: Մրցույթի կանոնների համաձայն` երկրների բնակիչները, որոնց ներկայացուցիչները մասնակցում են կիսաեզրափակչի այդ փուլին, իրավունք չունեն քվեարկել այդ օրվա մրցույթի մասնակիցների օգտին, այլ քվեարկելու են միայն հաջորդ կիսաեզրափակչի մասնակիցների համար:

Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ առաջին համարի ներքո:

Հայաստանը մրցույթին ներկայացնում է Արամ MP3 “Not Alone” («Դու մենակ չես») երգով: Հաջողություն ու հաղթանակ ենք մաղթում մեր մասնակցին:



Տաթև Ֆռանգյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>