Թուրքիան ձեռք է բերել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ

75914

Թուրքիայի կողմից ՌԴ-ից Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու հարցը լուծված է, ըստ որում՝ Անկարան նպատակաուղղված է սեփական ՀՕՊ համակարգերի արտադրության զարգացմանը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, հայտնում է Anadolu-ն:

«Ս-400 ԶՀՀ-ն ձեռք է բերված: Այն ամենը, ինչ կապված է այս հարցի հետ, արդեն մանրուքներ են: Սակայն մենք մտադիր չենք ձեռք բերածով բավարարվել, մեր նպատակը հայրենական հզորությունների զարգացումն է: ՀՕՊ համակագերը պետք է մշակվեն Թուրքիայում, հայրենական ձեռնարկություններում»,- ասել է Ջանիքլին:

Նրա խոսքով՝ հենց այս նպատակով են ձեռք բերել ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումի հետ նախնական համաձայնագիրը:

Անցած չորեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ ՀՕՊ ոլորտում մտադրությունների հուշագիր է ստորագրվել: Համաձայնագրով նախատեսվում է Eurosam կոնսորցիումի նոր սերնդի SAMP-T ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրություն եւ Թուրքիա մատակարարում:

Դիտվել է՝