Սիրիայում «Վագներ» մասնավոր ռազմական ստորաբաժանման կազմում կռվում են մոտ 40 ուկրաինացիներ. հետաքննություն

Снимок

«Վագներ» մասնավոր ռազմական ստորաբաժանման կազմում, որը կռվում է Սիրիայում, կա «Կարպատներ» ստորաբաժանում, որի կազմում են 40 ուկրաինացիներ:

Ինչպես հայտնի է, փետրվարի սկզբին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարձակում էր գործել սիրիական բանակային ուժերի վրա, ինչի արդյունքում զոհվել էին հարյուրավոր զինծառայողներ:

Հետագայում պարզվեց, որ զոհերի մեծ մասը «Վագներ» մասնավոր ռազմական ստորաբաժանման անդամներն են, որը նաեւ մասնակցություն է ունեցել Դոնբասի ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից: Այդ ստորաբաժանման առաջնորդը Դմիտրի Ուտկինն է, ով հայտնի է «Վագներ» կեղծանունով:

Հայտնվում է նաեւ, որ ամերիկյան ավիահարվածի հետեւանքով զոհվածների մեջ է նաեւ Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Վինոգրադենկոն:

Պարզվել է, որ նա միակ ուկրաինացին չէ, ով փողի դիմաց կռվում է ռուսաստանյան ռազմական ստորաբաժանումում:

«Շարասյան կազմում, որը ոչնչացրել են կոալիցիայի ուժերը, եղել են մի խումբ ուկրաինացիներ: Ինչպես պնդում են զինյալները, որոնց ծանոթները դեպքի ականատես են եղել եւ արդեն վաղուց ծառայում են «Վագներ» մասնավոր ռազմական ստորաբաժանման կազմում, խմբի անունն ինքնին արդեն խոսում է՝ «Կարպատներ»»,- ասվում է հաղորդագրությունում:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունից լրագրողներին տեղեկացրել են, որ նման խումբ գոյություն ունի:

«Ծառայությանը հաջողվել է ձեռք բերել «Վագներ» մասնավոր ռազմական ստորաբաժանման գրեթե 2 հազար վարձկանների անհատական տվյալներ: Միեւնույն ժամանակ անօրինական մասնավոր ռազմական ստորաբաժանման կազմի մեջ մտնող բացահայտված ուկրաինացիների քանակը գրեթե 40 է»,- ասվում է հետաքննությունում:

 «Ֆոնտանկա» թերթի հրապարակումներից, որն արդեն մի քանի տարի հետեւում է «Վագներ» խմբի գործունեությանը, հայտնի է դարձել, որ «Կարպատներ» ստորաբաժանումը սկզբում ստեղծվել է ուկրաինական բանակի թիկունքից դիվերսիա իրականացնելու համար:

Սակայն կազմի թույլ պատրաստվածության պատճառով այդ գաղափարից հրաժարվել են, որից հետո ուկրաինացիներին ուղարկել են Սիրիա:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ունի տվյալներ Սիրիայում 2016թ.-ին Ուկրաինայի երեք քաղաքացիների զոհվելու մասին:

Աղբյուր՝ hromadske.ua

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝