Կատալոնիայում առնվազն 40 մարդ է տուժել հանրաքվեի ժամանակ բախումների հետեւանքով

inx960x640

Կատալոնիայի առողջապահության նախարարությունը հայտնել է 38 վիրավորների մասին անկախության հանրաքվեի ժամանակ ոստիկանների հետ բախումների հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Արտակարգ ծառայություններն օգնություն են ցուցաբերել 38 տուժածներին: Նրանցից 35-ը թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ երեքը՝ միջին ծանրության»,-ասվում է գերատեսչության հաղորդագրությունում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ:

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն, ով արդեն քվեարկել է, ոստիկանների գործողությունները դաժան եւ անհիմն է որակել: Նրա խոսքերով, բռնության կիրառումը իրավապահ մարմինների կողմից խոսում է այն մասին, որ անկախության կողմնակիցները կհաղթեն:

Ժեներալիտետի պաշտոնական ներկայացուցիչն, իր հերթին, մեղադրել է երկրի իշխանությանը ճնշումներ գործադրելու մեջ եւ պահանջել իսպանական կառավարության հրաժարականը:  Իրավապահները հայտնել են, որ իրենց հաջողվել է վերահսկողություն սահմանել 2315 ընտրատեղամասերի մեծ մասում, իսկ Կատալոնիայի ղեկավարությունը պնդում է, որ ընտրատեղամասերի 70 տոկոսը  բաց են:

Ոստիկանությունն առգրավում է փաստաթղթերը, ինչպես նաեւ քվեախցիկներն ու քվեաթերթիկները, սահմանափակում մուտքը սոցկայքեր, որտեղ գրում են, որ ընտրատեղամասերից մեկում կրակոցներ են հնչել:

Կատալոնիայի ղեկավարությունը հայտնել էր, որ քվեարկել կարող են ցանկացած բաց ընտրատեղամասում անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: Բացի այդ, եթե քվեաթերթիկները չհերիքեն, կարող են տներից բերել: Թույլատրվել է նաեւ առանց ծրարների քվեարկությունը:

1505945199
1505943494
1505944497

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝