«Սիրիայում զինյալների կողմից կռվում է ՌԴ շուրջ 4 հզր. քաղաքացի». Պուտին

16933481_1086864924775447_238673566_n

Սիրիայում զինյալների կողմից ռազմական գործողություններին մասնակցում է ՌԴ շուրջ 4 հզր. քաղաքացի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման տվյալներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային նավատորմի սպաների հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ համար պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ, ցավոք, Սիրիայի տարածքում կուտակվել են մեծաթիվ զինյալներ՝ նախկին ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի բնակիչներ: Մեր նախնական հաշվարկներով, խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին՝ շուրջ 4 հզր.-ը Ռուսաստանից եւ 5 հզր.-ը նախկին ԽՍՀՄ-ի երկրներից»,-հայտնել է ՌԴ նախագահը:

Պուտինն ընդգծել է, որ Հյուսիսային նավատորմի զինծառայողների ջանքերով լուրջ վնաս է հասցվել զինյալներին: Նա նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի առաջադրանքը կայանում է նրանում, որ պահպանի այդ երկրի լեգիտիմ իշխանությունը եւ վերջ դնի ահաբեկչական վարակին:

ՌԴ նախագահը շնորհավորել է սպաներին Հայրենիքի պաշտպանների օրվա առիթով եւ գոհունակություն հայտնել նրանց կատարած զինվորական աշխատանքից:

  Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝