4 ամսվա ընթացքում Ռուսաստանում, Ղրիմում քաղբանտարկյալների թիվն ավելացել է 26-ով

neramumai-maskvoje-74235756

Ռուսաստանում եւ անեքսիայի ենթարկված Ղրիմում վերջին 4 ամսվա ընթացքում քաղբանտարկյալների թիվն ավելացել է 26-ով: Այդ մասին հայտնել են «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունից: Թարմացված ցուցակում ներառված են 143 անձանց անուններ:

Ցուցակը հիմնականում համալրվել է այն մարդկանցով, ովքեր ազատազրկման են դատապարտվել կրոնական ազատության իրավունքի իրացման հետ կապված: Նրանք Թաթարստանի եւ Ղրիմի բնակիչներ են, ովքեր մեղադրվում են «Հիզբ ութ-Թահրիր» կրոնական կազմակերպության գործով: Ռուսաստանյան իշխանություններն այդ կազմակերպությունը ճանաչել են ահաբեկչական եւ արգելել են երկրի տարածքում դրա գործունեությունը:

«Մեմորիալ»-ի ցուցակում տեղ են գտել նաեւ ընդդիմադիր ակտիվիստ Մարկ Գալպերինը, կազմակերպության չեչենական ներկայացուցչության ղեկավար Օյուբ Տատիեւը եւ այլ անձինք: 

Իրավապաշտպաններն ընդգծում են, որ վերջին 4 ամիսներին ազատության մեջ են հայտնվել, մասնավորապես, Բոլոտնայայի գործով դատապարտված Մաքսիմ Պանֆիլովը եւ Դմիտրի Բուչենկովը, մարտի 26-ի հակակոռուպցիոն ակցիայի մասնակից, պատմաբան Յուրի Դմիտրիեւը եւ Յուրի Կուլիյը: 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝