Թայվանում երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 4 մարդ, 145-ն անհետ կորած են համարվում

27849472_1400025780126025_545109399_n

Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 4-ի, 225-ը ստացել են մարմնական վնասվածքներ, 145-ը համարվում են անհետ կորած: Ներկա դրությամբ շարունակվում են որոնողա-փրկարարական գործողությունները, որոնց ներգրավված են 1,3 հազար մասնագետներ:

6,5 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել կղզու հյուսիս-արեւելյան մասում գտնվող Հուալենի շրջանում: Երկրշարժի օջախը 11 կմ խորության վրա է:

Սեյսմոլոգիական կենտրոնը արձանագրել է առնվազն հինգ հետցնցում՝ 4,5-5,2 բալ ուժգնությամբ: Թայվանի սեյսմոլոգները հայտնել են նաեւ փոքր ուժգնությամբ հարյուրավոր ցնցումների մասին:

Արդյունքում, Հուալենի շրջանի տարբեր բնակավայրերում ավերվել են մի քանի շենքեր, ավտոճանապարհներ, ավելի քան 40 հազար տներ զրկված են ջրամատակարարումից եւ էլեկտրաէներգիայից: Վնասվել են նաեւ կամուրջներ:   

27781152_1400025826792687_114962404_n 27781466_1400025823459354_562531813_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝