Սիրիայում 4 ռուսաստանցի զինծառայողներ են զոհվել. ՌԴ ՊՆ-ն լռում է

inx960x640

Սիրիայում մայիսի 23-ին տեղի ունեցած հրաձգության ժամանակ զոհվել են 4 ռուսաստանցիներ, հայտնում է tvrain.ru-ն՝ հղում անելով chita.ru-ին:

Բոլոր զինծառայողներն Անդրբայկալի երկրամասից են: Նրանցից երկուսը սպա եւ սերժանտ են, ովքեր ծառայել են 200-րդ հրետանային բրիգադայում: Նրանց հուղարկավորման արարողությունը կայացել է Չիտայի արվարձանում:

Զոհված զինծառայողների անունները չի նշվում: Ռուսաստանի ՊՆ-ն ռուսաստանցի զինծառայողների հետ կապված միջադեպի մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդում:

Directorate4 ալիքը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են ռուսաստանյան եւ սիրիական զինուժի ավտոշարասյան վրա: Ըստ հաղորդագրության՝ հարձակումը տեղի է ունեցել Մայադին շրջանում: Նշվում է, որ սպանվել են 15-30 զինվորականներ՝ այդ թվում ռուսաստանցիներ:

Աղբյուր՝ tvrain.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝