ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 38 ռուսաստանցի գործարարների, պաշտոնյաների եւ ընկերությունների նկատմամբ

535026_1_222222_big

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ 38 ռուսաստանցի գործարարների, պաշտոնատար անձանց եւ ընկերությունների: Այդ մասին նշված է նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել գործարարներ Օլեգ Դերիպասկան, Կիրիլ Շամալովը, Վիկտոր Վեկսելբերգը, Ալեքսեյ Միլլերը: Ընդհանուր առմամբ ցուցակում հայտնվել են 7 գործարարներ:

Բացի այդ, պատժամիջոցներ կկիրառվեն սենատոր Սուլեյման Քերիմովի, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի, Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովի նկատմամբ: 

Ցուցակում հայտնված ընկերություններն են «Ռենովա»-ն, En+-ը, «Ռոսօբորոնէքսպորտը», «ԳԱԶ»-ը եւ «Գազպրոմ բուրենիե»-ն:

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝