Իրանում եւ Իրաքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 360-ի

23584239_1321712171290720_870912955_o

Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 348-ի, իսկ Իրաքում զոհվել է առնվազն 11 մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միայն Իրանում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 5000 մարդ, տասնյակ վիրավորներ կան Իրաքում:

Իրանի որոշ շրջաններ զրկվել են էլեկտրամատակարարումից, չի աշխատում հեռախոսակապը եւ ինտերնետը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ի երեկոյան Իրան-Իրաք սահմանին արձանագրվել էր 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Իրանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում: Ամենակործանարար երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել 1990թ.-ին, երբ այդ երկրում զոհվեց շուրջ 40 հզր մարդ:

23558191_1321712267957377_919124465_o 23585096_1321712264624044_376955914_o 23585288_1321712257957378_366742468_o 23548317_1321712251290712_23270641_n 23600177_1321712261290711_1685458758_o 23585283_1321712254624045_1053830747_o

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝