Մոսկվայի ոստիկանությունը հայտնել է ավելի քան 300 ձերբակալվածի մասին

23318466_1315602761901661_618334611_n

Ավելի քան 300 մարդ՝ այդ թվում անչափահասներ են ձերբակալվել Մոսկվայի կենտրոնում հասարակական կարգը խախտելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Տվերյան փողոցում եւ Մանեժյան հրապարակում բերման ենթարկված քաղաքացիներից առգրավել են սառը զենքեր, դիմակներ, դյուրավառ նյութեր  եւ «Արտպոդգոտովկա» ծայրահեղական կազմակերպության տարբերանշաններ:

Ձերբակալություններ են իրականացվել նաև ՌԴ այլ քաղաքներում:

Ավելի վաղ Ռուսաստանից հեռացած ընդդիմադիր գործիչ, «Արտպոդգոտովկա» շարժման հիմնադիր Վյաչեսլավ Մալցևը հայտարարել էր, որ ամբողջ Ռուսաստանի տարածքում զանգվածային ցույցեր են սկսվելու, որոնք հանգեցնելու են հեղափոխության:

ՌԴ ՀԴԲ-ից հայտնել են, որ կասեցվել է «Արտպոդգոտովկա» կազմակերպության մոսկովյան կենտրոնի գործունեությունը: Նշվում է, որ ծայրահեղական շարժման անդամները նախատեսել էին հարձակումներ իրականացնել ոստիկանների վրա եւ ադմինիստրատիվ կառույցների հրկիզումներ կատարել:

23364828_1315602801901657_901347882_n

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝