Իտալական Ջենովա քաղաքում կամրջի փլուզման հետեւանքով զոհվել է շուրջ 30 մարդ

45076281_303

Իտալիայի Ջենովա քաղաքում  А10  ավտոմայրուղու կամրջի փլուզման հետեւանքով զոհվել է շուրջ 30 մարդ:  Այդ մասին հայտնել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին:

Գետի եւ երկաթուղային կայարանի վրայով ձգվող կամրջի մի հատվածը փլուզվել է հորդառատ անձրեւի ժամանակ: Կամրջի փլուզման հետեւանքով վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ:

Տեղում աշխատում են փրկարարական եւ բժշկական ծառայությունների աշխատակիցները: Տուժածների թիվը հստակեցվում է:  

Ջենովա քաղաքի կամուրջը կառուցվել է 1967թ.-ին, վերակառուցվել է 2016թ.-ին:

 

 

Դիտվել է՝