Ռուսաստանցիների 30%-ը հնարավոր է համարում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական բախումը

58205

Ռուսաստանցիների 1/3-րդը հնարավոր է համարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարցված քաղաքացիների 63%-ն անհնար կամ քիչ հավանական է համարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական բախումը, իսկ վատատեսների թիվը հասել է 30%-ի:

Ռուսաստանցիների 16%-ը նշել է, որ պատերազմը կարող է շուտով սկսվել, իսկ 14%-ը կարծիք է հայտնել, որ այն արդեն ընթանում է:

Հարցումներին մասնակցել է 1200 մարդ:

Սոցիոլոգներն ընդգծում են, որ 2014թ.-ի մարտին Ռուսաստանի քաղաքացիների միայն 20%-ն էր կարծիք հայտնել, որ ռուս-ամերիկյան ռազմական առճակատումը հնարավոր է:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝