Հյուսիսկորեական բանակին միացել է շուրջ 3,5 մլն մարդ

39

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության աճից եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կիրառած պատժամիջոցներից հետո շուրջ 3,5 մլն մարդ է միացել բանակին: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Նոդոն Սինմուն» պարբերականին:

Հյուսիսկորեական բանակում ծառայելու պատրաստակամություն են հայտնել 3 մլն 475 հզր կամավորներ՝ ուսանողներ, երիտասարդ աշխատողներ եւ պաշտոնաթող զինվորականներ:

Կամավոր զինվորագրված անձանց հսկայական թիվն ապահովվել է ընդամենը 3 օրվա ընթացքում:

Ավելի վաղ Փխենյանում բազմահազարանոց հանրահավաք էր անցկացվել ընդդեմ ՄԱԿ-ի խստացված պատժամիջոցների: Հյուսիսային Կորեայի իշխանությունները մեղադրանքներ էին հնչեցրել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հասցեին՝ ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրելու համար:

Աղբյուր՝ Gazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝