Վրացական դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման

26552657_1369568503171753_238072630_n

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» քաղաքական կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Ինչպես նշվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, նախկին նախագահն իշխանությունը չարաշահելու մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն ժամկետը կրճատվել է ¼-րդով: Նշվում է նաեւ, որ Սաակաշվիլին զրկվել է 1,5 տարվա ընթացքում որեւէ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Նախկին նախագահի փաստաբան Սոֆյա Գոգլիչիձեն հայտարարել է, որ գործում որեւէ վկայություն չկա, ինչը կապացուցեր Միխայիլ Սաակաշվիլիի մեղքը: 

Վերջինս իր հերթին հայտարարել է, որ վրացական դատարանը գտնվում է «Գազպրոմի» խոշոր բաժնետեր Իվանիշվիլիի վերահսկողության տակ, հետեւաբար դատական գործընթացը քաղաքական բնույթ ունի, իսկ դատարանի վճիռն անօրինական է:

 Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝