Ֆլորիդայում առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 3 մլն մարդ. պարետային ժամ է հայտարարված

21622055_1268830316578906_1153156004_n

Մայամիի կենտրոնը հեղեղվել է «Իրմա» ծովամրրիկի հետեւանքով, որը հասել է Ֆլորիդա նահանգի հարավային շրջանները, հայտնում է meduza.io-ն: Մայամիում եւ քաղաքի արվարձաններում պարետային ժամ է հայտարարված: Մայամի-Դեյդի ոստիկանությունից հայտնել են, որ թալանի եւ կողոպուտի համար ձերբակալվել է շուրջ 30 մարդ:

Փոթորկի հետեւանքով Ֆլորիդայում առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 3 մլն մարդ, մոտ 6,5 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց բնակարանները:    

«Իրմա» փոթորիկը Ֆլորիդայում 5 մարդու մահվան պատճառ է դարձել, ավերել է բնակելի շենքեր եւ ենթակառուցվածքներ։

Այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվել են տարհանվել, խորհուրդ է տրվել լքել  աղետի գոտին:21622316_1268830496578888_813442285_n 21586226_1268830503245554_1536964849_n 21641287_1268830509912220_618111611_n 21553227_1268830499912221_1897141269_n 21622046_1268830506578887_237346864_n 21586235_1268830513245553_1392661729_n

 

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝